Բաժին: Պատմություն
Եվրո 2012-ում կանոններն ամենաշատը խախտել է Բալոտելին
Ամենաշատ խախտում կատարած հավաքականը Խորվաթիան է՝ 3 խաղում միջինը 20-ական խախտում։
Ալբա. Ընկերներս ասում էին, որ Եվրոյի եզրափակչում գոլ եմ խփելու
Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Խորդի Ալբան մեկնաբանել է Իտալիայի նկատմամբ տարած հաղթանակը Եվրոպայի առաջնության եզրափակչում:
Ֆերնանդո Տորեսը ստացավ «Ոսկե խաղակոշիկը»
Մենք արդեն տեղեկացրել էինք, որ միանգամից 6 խաղացող իրենց հաշվին գրանցել էին 3-ական գնդակ։ Սակայն Տորեսը լավագույնն է ճանաչվել խաղադաշտում անցկացրած ավելի քիչ ժամանակի շնորհիվ։
990 րոպե` Իսպանիայի հավաքականի ռեկորդային «չոր» շարքը
Եվրո 2012-ի եզրափակիչ խաղում ոչ մի գնդակ բաց չթողնելով՝ Իսպանիայի ազգային հավաքականը խոշոր մրցաշարերի փլեյ-օֆֆ փուլերի «չոր» շարքը երկարացրել է մինչև 990 րոպե:
Ալբան դարձավ առաջին պաշտպանը, ով գոլի հեղինակ է դարձել Եվրոպայի առաջնության եզրափակչում
«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Խորդի Ալբան դարձավ իր դիրքի առաջին խաղացողը, ում Եվրոպայի առաջնության եզրափակչում հաջողվեց գոլի հեղինակ դառնալ:
Եվրո 2012-ն ունի 6 ռմբարկու
Ձագոևը, Մանջուկիչը, Տորեսը, Գոմեսը, Կրիշտիանո Ռոնալդուն և Բալոտելին դարձան Եվրո 2012-ի լավագույն ռմբարկուներ։
Իսպանիայի ազգային հավաքականը ռեկորդ է սահմանել՝ իրար հետևից հաղթելով երեք խոշորագույն մրցաշարերում
Իսպանիայի ազգային հավաքականը ֆուտբոլի պատմության մեջ դարձել է առաջին հավաքականը, որը կարողացել է իրար հետևից հաղթանակ տանել երեք խոշոր մրցաշարերում, ինչպես նաև այն առաջին հավաքականն է, որը երկու անգամ իրար հետևից հաղթել է Հին Աշխարհի առաջնությունը:
Իտալիայի հավաքականը նվաճած տիտղոսներով կարող է հավասարվել Գերմանիային
Իսպանիան ֆրանսիացիների հետ կիսում է երրորդ հորիզոնականը՝ երեքական հաղթանակ խոշոր մրցաշարերում։
Դել Բոսկեն կարող է ռեկորդ սահմանել
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վինսենտե Դել Բոսկեն Եվրո 2012-ում հաղթանակի դեպքում կդառնա ֆուտբոլի պատմության ընթացքում առաջին մարզիչը, որին հաջողվել է հաղթել Եվրոպայի և Աշխարհի առաջնություններն, ինչպես նաև Չեմպիոնների լիգան։
Իսպանիա – Իտալիա. Ինչպե՞ս են եզրափակչի մասնակիցներն իրացնում ետխաղյա 11 մետրանոցները
Վաղը կկայանա Եվրո 2012-ի եզրափակչը: Իսպանիա – Իտալիա դիմակայության արդյունքում կորոշվի մայրցամաքի ուժեղագույն հավաքականը: Բացառված չէ, որ հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվի ոչ-ոքի արդյունքով և գործը հասնի ետխաղյա 11 մետրանոցներին:


