Մարիոն Բարտոլին ընդհատեց Վիկտորիա Ազարենկայի հաղթարշավը

March 29, 2012 - 10:07
Մարիոն Բարտոլին ընդհատեց Վիկտորիա Ազարենկայի հաղթարշավը

Աշխարհի առաջին ռակետ Վիկտորիա Ազարենկայի անպարտելիության շղթան ավարտվեց 27-րդ խաղում՝ Մայամիի 1/4 եզրափակիչում, որտեղ բելառուս թենիսիստուհին 3։6, 3։6 հաշվով պարտություն կրեց ֆրանսուհի Մարիոն Բարտոլիից։

Բարտոլին գերազանց սկսեց խաղը. հաղթեց առաջին 4 գեյմերը և առաջին սեթում Ազարենկային պարտության մատնեց 6։3 հաշվով։ Երկրորդ սեթի սկզբում բելառուս թենիսիստուհին կարծես վերադարձավ իր բնականոն խաղին և 2:1 հաշվի ժամանակ հաղթեց Բարտոլիի մատուցումն ու  առաջ անցաց` 3։1։ Սակայն Բարտոլիին հաջողվեց 5 անընդմեջ գեյմ վերցնել և պարտության մատնել Ազարենկային։

Կիսաեզրափակիչում Մարիոն Բարտոլին կհանդիպի լեհ թենիսիստուհի Ագնեշկա Ռադվանսկային, ով նախօրեին հաղթել էր Վենուս Ուիլիամսին 6։4, 6։1 հաշվով։

1