Սիթին հաղթում է Ռեյնջերսին (Տեսանյութ)
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» առաջնության երրորդ տուրում ընդունել էր «Քուինզ Պարկ Ռեյնջերսին»:
Խաղն անցավ բավականին լարված ու հետաքրքիր պայքարում: Ռոբերտո Մանչինիի սաները կարողացան 3-1 հաշվով դժվարին հաղթանակ տանել «ռեյնջերների» նկատմամբ:
Նախ հաջողության հասավ Յայա Տուրեն: Երկրորդ կեսում Սամորան կարողացավ հավասարեցնել հաշիվը, բայց քիչ անց Էդին Ջեկոն օգտագործեց իր պահն ու խփեց «Սիթիի» հաղթական գոլը: Վերջին րոպեին Կարլոս Տևեսը մեծացրեց թիմի առավելությունը:
Ման. Սիթի – ՔՊՌ 3-1
Գոլերը՝ 1-0, Տուրե Յայա (16′), 1-1, Սամորա (59′), 2-1, Էդին Ջեկո (61′), 3-1, Տևես (90′)


