Տիտո Վիլանովա. Իմ որակազրկումն օրինակ է մյուսներին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի կարծիքով, իր որակազրկումը դաս կլինի մյուս մարզիչներին: Հիշեցնենք, որ մասնագետը հեռացվել էր պահեստայինների նստարանից Իսպանիայի առաջնության երկրորդ տուրի «Օսասունայի» հետ հանդիպման ժամանակ մրցավարների հետ վիճելու համար, որից հետո Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան որակազրկեց նրան երկու խաղով:
«Պահեստայինների նստարանին նստած չլինելը այդքան էլ չի մտահոգում, որովհետև կարող եմ խաղացողներին հրահանգներ տալ: Այդուհանդերձ, ինձ զգուշացրեցին և կարծում եմ, որ դա լավ օրինակ է մյուսներին»,- Վիլանովայի խոսքերն է մեջբերում Goal com-ը:
Անդրադառնալով Իսպանիայի առաջնության 3-րդ տուրի «Վալենսիայի» հետ հանդիպմանը` կատալոնացիների գլխավոր մարզիչն ասել է. «Դա կարևոր հանդիպում է և մենք պետք է ձգտենք 3 անընդմեջ հաղթանակը տանել»:


