Մագնուս Կարլսենը շրջագայում է ԱՄՆ-ում
ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար Մագնուս Կարլսենն այս օրերին ԱՄՆ-ում է` Նյու Յորքում: Աշխարհի ուժեղագույն շախմատիստը շրջում է ակումբներով, դասախոսություններ կարդում և շախմատ խաղում:
Այսօր երեկոյան Մանհեթենում գտնվող Ֆրենկ մարշալի անվան ակումբում Մագնուսն ընկերական պարտիա կանցկացնի ամերիկացի բիզնեսմեն և շախմատիստ Ջոն Կրումիլերի հետ: Այս մասին հաղորդում է Chess-news-ը: Պարտիայից հետո մրցակիցները կքննարկեն այն և միասին կընթրեն:


