Ռոջեր Ֆեդերեր. Գոհ եմ ցուցադրածս խաղից
Աշխարհի թիվ մեկ ռակետ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, ով Ցինցինատի մրցաշարի կիսաեզրափակչում պարտության էր մատնել իր հայրենակից Ստանիսլավ Վավրինկային (7։6, 6։3), հայտարարել է, որ գոհ է իր ցուցադրած խաղից։
«Այս պահի դրությամբ գոհ եմ ցուցադրածս խաղից։ Իհարկե, կարող էի ավելի լավ մատուցել և ավելի քիչ խնդիրներ ունենալ։ Սակայն այսօր ստիպված էի ընդամենը 2 բրեյք-փոյնթ ետ բերել։ Ընդհանուր առմամբ, ես գոհ եմ»,- թենիսիստի խոսքերն է մեջբերում АТР-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ ողջ մրցաշարի ընթացքում Ֆեդերերը ոչ մի անգամ չի պարտվել սեփական մատուցման ժամանակ, իսկ հակառակորդները ունեցել են ընդամենը 3 բրեյքի հնարավորություն` մեկ անգամ Ալեքս Բոգոմոլովը, երկու անգամ Ստանիսլաս Վավրինկան։


