Պետրեսկուն Դինամոյում կստանա տարեկան 3 մլն դոլար

August 19, 2012 - 12:37
Պետրեսկուն Դինամոյում կստանա տարեկան 3 մլն դոլար

Մոսկվայի «Դինամոյի» նոր գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուի աշխատավարձը կկազմի տարեկան 3 մլն դոլար։ Այս մասին հաղորդում է ռումինական Prosport-ը։ Հիշեցեցնենք, որ օգոստոսի 18-ին մասնագետը դինամոյականների հետ կնքեց 3-ամյա պայմանագիր։ Իր պարտականությունների կատարմանը Դանը կանցնի հաջորդ շաբաթ։

Պետրեսկուն աշխատավարձի չափով հավասարվեց «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուին։ 6 տարվա ընթացքում Պետրեսկուի եկամուտներն աճել են 15 անգամ։ 2004 թվականին Բուխարեստի «Ռապիդում» նա վաստակում էր 200 000, «Ունիրում»՝ 500 000, իսկ «Կուբանում» նա արդեն ստանում էր 2 մլն դոլար։

1