Գալիանին ներողություն է խնդրել Ալեգրիից

August 12, 2012 - 16:29
Գալիանին ներողություն է խնդրել Ալեգրիից

«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին շնորհավորել է թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին ծննդյան առթիվ և ներողություն խնդրել «Ռեալի» հետ խաղից հետո (1:5) նրա հասցեին արված քննադատությունների համար:

«Երբ խաղում եք «Ռեալի» դեմ, չպետք է մտածել, որ դա հասարակ ընկերական հանդիպում է»,-նշել էր Գալիանին Gazzetta Dello Sport-ին տված հարցազրույցում` դժգոհելով, որ մարզիչը 9 փոփոխություն էր կատարել:

Պարբերականի տեղեկացմամբ, հնչեցրած քննադատություններից հետո Ալեգրիի հետ հաշտվելու համար Գալիանին օգտվել է հարմար առիթից. երեկ հեռախոսով շնորհավորելով մասնագետի ծննդյան տարեդարձը` նա նաև ներողություն է խնդրել:

1