Վաղը կարող է որոշվել Լյորենտեի ապագան
Բիլբաոյի «Ատլետիկը» հայտարարել է, որ ակումբի նախագահ Խոսու Ուրուտիան վաղը մամլո ասուլիս կտա, որի ժամանակ կխոսի թիմի հարձակվող Ֆերնանդո Լյորենտեի ապագայի մասին: Այս մասին հայտնում է As.com-ը:
Անցած երեքշաբթի բասկյան ETB հեռուստաընկերությունը տեղեկացրել էր, որ Լյորենտեն թիմին հայտնել է ակումբից հեռանալու ցանկության մասին, որպեսզի կարողանա հանդես գալ Չեմպիոնների լիգայում:
Նշենք, որ Լյորենտեի տրանսֆերի հավակնորդներից է «Յուվենտուսը», որը նրա դիմաց առաջարկում է 15 մլն եվրո:


