Ուգանդան էլ ունի ոսկե մեդալ․ Լոնդոն 2012, մարաթոնյան մրցավազք
Լոնդոնի կենտրոնում ավարտվեց օլիմպիական մարաթոնյան մրցավազքը։ Խաղերի վերջին օրն Ուգանդան էլ նվաճեց իր միակ մեդալը, սակայն այն ունի ոսկե փայլ։ Այդ երկրի ներկայացուցիչ Սթիվեն Կիպրոտիչը հենց սկզբից գտնվում էր առաջատարի դիրքերում և եզրագծին հասավ առաջինը։ Երկրորդ և երրորդ հորիզոնականներում քենիացիներ Աբել Կիրուին ու Ուիլսոն Կիպսանգ Կիպրոտիչն էին։
Տեղեկացնենք, որ թեթև աթլետիկայի մրցումներում սա մեդալների վերջին՝ 47-րդ հավաքածուն էր։
| 1 | 2:08:01 | |
| 2 | 2:08:27 | |
| 3 | 2:09:37 |


