ԱՄՆ բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարական կտա

August 12, 2012 - 14:57
ԱՄՆ բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարական կտա

ԱՄՆ-ի տղամարդկանց բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Մայք Կշիշևսկին կհեռանա իր զբաղեցրած պաշտոնից Օլիմպիական խաղերի եզրափակիչ Իսպանիայի հետ հանդիպումից հետո: Այս մասին տեղեկացնում է The Associated Press-ը:

Կշիշևսկին գլխավորել է հավաքականը 7 տարի առաջ` Աթենքի Օլիմպիական խաղերի ձախողումից հետո, երբ ամերիկացիները դարձան միայն բրոնզե մեդալակիրներ: Նրա գլխավորությամբ ԱՄՆ հավաքականը դարձել է Պեկինի Օլիմպիական խաղերի և աշխարհի 2010թ.-ի առաջնության հաղթող:

1