Լիոնը և ՊՍԺ-ն պայմանավորվել են ֆուտբոլիստների փոխանակության հարցով
Ֆրանսիական «Լիոնը» և ՊՍԺ-ն համաձայնության են եկել պաշտպանների փոխանակության հարցով: Այս մասին հայտնում է Sport24-ը:
32-ամյա Անտոնի Ռեվեյերը «Լիոնից» կտեղափոխվի ՊՍԺ, իսկ հակառակ ուղղությամբ` 28-ամյա Միլան Բիշևացը: Այս գործարքը հաստատել է նաև լիոնցիների նախագահ Ժան-Միշել Օլան: Նրա խոսքերով` կողմերին մնացել է համաձայնության գալ պայմանագրի միայն որոշ կետերի շուրջ:


