Մարկոս Պիզելլի. Ժամանակն է ցույց տալ, որ մենք ԿԱՐՈՂ ԵՆՔ

August 12, 2012 - 10:52
Մարկոս Պիզելլի. Ժամանակն է ցույց տալ, որ մենք ԿԱՐՈՂ ԵՆՔ

Ինչպես հայտնի է, օգոստոսի 15-ին Հայաստանի ազգային հավաքականը Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի հետ։ Այդ հանդիպմանը հրավիրվել է նաև մեր ընտրանու և Կրասնոդարի «Կուբանի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին, ով քիչ առաջ գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում։

«Շուտով կլինեմ Երևանում, ժամանակն է կրկին միանալ ընտանիքիս։ Սկսվում է քրտնաջան աշխատանքը, ինչը թույլ կտա երջանկություն պարգևել մեր ժողովրդին և, որ ամենակարևորն է, ավելի բարձր պարզել մեր դրոշը։ Աշխարհի առաջնության որակավորման փուլը սկսվում է։ Ժամանակն է ցույց տալ, որ մենք ԿԱՐՈՂ ԵՆՔ», – գրել է Մարկոսը։

1