Մերկելն ուզում է ընթրել Դել Բոսկեի հետ․ Դել Բոսկեն դեմ չէ

August 11, 2012 - 9:57
Մերկելն ուզում է ընթրել Դել Բոսկեի հետ․ Դել Բոսկեն դեմ չէ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շատ է հարգում Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեին ու դեմ չէր լինի ճաշել Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնի հետ։ Այս մասին հաղորդում է Marca-ն:

«Ես տոների մեծ սիրահար չեմ ու չեմ կազմակերպում նման միջոցառումներ: Բայց ես կուզենայի օրերից մի օր ընթրիքի հրավիրել Վիսենտե դել Բոսկեին»,- հայտարարել է Մերկելը Süddeutsche Zeitung-ի թղթակցի հետ զրույցում:

Այս հայտարարությունից հետո Դել Բոսկեի արձագանքը երկար սպասեցնել չտվեց:

«Մերկելի խոսքերն ինձ համար մեծ պատիվ են: Ես ինքս մեծ հաճույքով նրան ընթրելու կհրավիրեի: Բայց նրա հրավերքին էլ մեծ հաճույքով կարձագանքեմ: Կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր հաճախ են հայտնվում հասարակությունում, պետք է մտածեն իրենց իմիջի մասին ու արժանիորեն ներկայացնեն Իսպանիան աշխարհում: Կարծում եմ, որ Իսպանիան լավատեսորեն տրամադրված պետություն է, չնայած, որ ունի մի շարք խնդիրներ: Այնպես որ, ես հաճույքով Մերկելին կհրավիրեմ ընթրելու», — հայտարարել է Դել Բոսկեն:

Հարկ է նշել, որ Մերկելը ֆուտբոլի մեծ սիրահար է ու հայտնի է նրանով, որ միշտ ներկա է գտնվում Գերմանիայի հավաքականի խաղերին: Բացի այդ նա սիրում է հաղթանակներից հետո մտնել հանդերձարան ու անձամբ շնորհավորել ֆուտբոլիստներին:

1