Ամերիկուհիները հաղթեցին 123-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ. Լոնդոն 2012

August 7, 2012 - 9:20
Ամերիկուհիները հաղթեցին 123-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ. Լոնդոն 2012

Երեկ մենք տեղեկացրել էինք, որ կանանց ֆուտբոլի օլիմպիական մրցաշարի առաջին կիսաեզրափակիչում Ճապոնիայի հավաքականը 2։1 հաշվով պարտության էր մատնել Ֆրանսիային և դուրս եկել եզրափակիչ։ Ավելի ուշ ավարտված խաղում ԱՄՆ-ի կանանց հավաքականը Կանադայի հետ կիսաեզրափակիչ մյուս խաղի լրացուցիչ ժամանակի ավելացված րոպեներին խփել է հաղթական գնդակը՝ գործը չհասցնելով հետխաղային 11-մետրանոց հարվածաշարին։

Այսպիսով, օգոստոսի 9-ին ժամը 22։45 Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում Ճապոնիայի և ԱՄՆ-ի կանանց հավաքականները կվիճարկեն օլիմպիական ոսկին։ Երրորդ տեղի համար խաղը (Ֆրանսիա – Կանադա) կկայանա նույն օրը ժամը 16։00-ին։

Կանադա – ԱՄՆ 3։4 (1։0, 2։3, լր․ ժ․՝ 0։0, 0։1)

Գոլեր․ 1։0՝ Սինքլեր (22ր․), 1։1՝ Ռապինյո (54ր․), 2։1՝ Սինքլեր (67ր․), 2։2՝ Ռապինյո (70ր․), 3։2՝ Սինքլեր (73ր․), 3։3՝ Ուամբա (80ր․,11մ), 3։4՝ Մորգան (120+3ր․)

1