Ուկրաինան 3-րդ ոսկին նվաճեց

August 6, 2012 - 23:48
Ուկրաինան 3-րդ ոսկին նվաճեց

Մինչև 105 կգ քաշային կարգում հանդես եկող ուկրաինացի Օլեքսի Տորոխտեյը երկամարտում ցույց տվեց ընդամենը 412 կգ արդյունք և օլիմպիական չեմպիոն հռչակվեց: Հիշեցնենք, որ 2 օր առաջ մինչև 94 կգ քաշային կարգի հաղթող ղազախ ծանրորդը 418 կգ էր բարձրացրել:

2-րդ տեղը զբաղեցրեց իրանցի Նավաբ Նասիրշելալը: Լեհաստանի ներկայացուցիչ Վոյչեխ Բոնկը եզրափակեց լավագույն եռյակը:

1 Ukraine Օլեքսի Տորոխտեյ 185 227 412
2 Islamic Republic of Iran Նավաբ Նասիրշելալ 184 227 411
3 Poland Վոյչեխ Բոնկ 190 220 410
1