Հիմա կյանքին այլ կերպ եմ նայում. Աբիդալ
ՊՍԺ-ի հետ խաղից հետո Էրիկ Աբիդալը զարմացրեց բոլորին՝ հայտարարելով, որ դեկտեմբերին ցանկանում է վերադառնալ մեծ ֆուտբոլ: Ֆրանսիացին, ում լյարդը փոխպատվաստել էինլ, վառ օրինակ կարող է ծառայել խաղընկերների համար, բայց նա այդ կարծիքին չէ, հայտնում է Marca-ն:
«Նրանք ասում են՝ ես օրինա՞կ եմ. լավ… Հիվանդանոցում եղած ժամանակ ես շատ մարդկանց հանդիպեցի, մարդկանց, ովքեր ավելի լուրջ առողջական խնդիրներ ունեին, քան ես: Ես կյանքին այլ կերպ էին նայում, բայց հիմա փոխվել եմ: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օգնեցին ինձ վերականգնվել»,- ասել է ֆրանսիացին:
Հիվանդության մասին լուրը ստանալուց հետո թիմի ղեկավարությունը շարունակ նշում էր Էրիկի կամքի ուժի մասին: Հենց նա է կողքիններին ուժ տվել, ոչ թե կողքինները նրան: Ուժն ու իրատեսությունը երբեք չեն լքել Աբիդալին այս ողջ ընթացքում.«Նպատակս մինչև դեկտեմբեր վերադառնալն է: Գիտեմ, որ դժվար է լինելու, բայց ես պետք է պայքարեմ ու կպայքարեմ: Գիտեմ, որ քրտնաջան աշխատանք պետք է տանեմ:
Քաշ եմ կորցրել, բայց դա ժամանակավոր է: Ես ինձ լավ եմ զգում, աշխատում եմ մարզադահլիճում, բայց դեռ պետք է տեսնել, թե ինչպես օրգանիզմս կարձագանքի, հետո նոր լուրջ քայլեր կկատարեմ: Լավ եմ սնվում, բավականաչափ ուժ ունեմ, բայց դեռ մկաններս այն չեն: Պետք է քաշ հավաքեմ»,- եզրափակել է Աբիդալը:


