Փաուելը կարող է բաց թողնել 4×100 մ փոխանցումավազքը. Լոնդոն 2012

August 6, 2012 - 22:07
Փաուելը կարող է բաց թողնել 4x100 մ փոխանցումավազքը. Լոնդոն 2012

Ճամայկացի արագավազորդ Ասաֆա Փաուելը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի 4×100 մետր փոխանցումավազքին:

«Հետազոտությունը ցույց տվեց, որ Ասաֆան մկանային վնասվածք է ստացել: Քիչ հավանական է, որ նա կարողանա մասնակցել փոխանցումավազքին մի քանի օրից», – Պաուելի ներկայացուցիչ Պոլ Դոյլի խոսքերը մեջբերում է Reuters գործակալությունը:

Նշենք, որ փոխանցումավազքի մրցումը կկայանա օգոստոսի 11-ին:

1