Վերատին պատրաստվում է պայմանագիր ստորագրել ՊՍԺ-ի հետ. Գործակալ
Դոնատո դի Կամպլին, ով իտալական «Պեսկարայի» ծագող աստղ՝ կիսապաշտպան Մարկո Վերատիի գործակալն է, հաստատել է, որ 19-ամյա ֆուտբոլիստը պատրաստվում է պայմանագիր ստորագրել ֆրանսիական «ՊՍԺ»-ի հետ:
«Գործարքը կկնքվի այս շաբաթվա վերջում կամ հաջորդ շաբաթվա սկզբում: Խաղացողը մտադիր է համաձայնություն տալ «ՊՍԺ»-ի առաջարկին», – գործակալի խոսքերն է մեջբերում Goal.com կայքը: Ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 12 մլն եվրո: Նա ակումբի հետ կստորագրի 3-ամյա պայմանագիր, որի պայմանների համաձայն՝ Վերատին տարեկան կստանա մոտավորապես 1,8 մլն եվրո:
Հիշեցնենք, որ այսօր այս խնդրի վերաբերյալ արտահայտվել է նաև ֆրանսիական ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, ով ասել է, որ Վերատին «իր ակումբի ապագան է»։


