Օլիմպիական ջահը բաժին հասավ նաև Լյուիս Հեմիլթոնին (լուսանկարներ)

July 9, 2012 - 19:52
Օլիմպիական ջահը բաժին հասավ նաև Լյուիս Հեմիլթոնին (լուսանկարներ)

Ֆորմուլա 1-ի «Մաքլարեն» թիմի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնն այսօր առավոտյան մասնակցել է օլիմպիական փոխանցումավազքին, որի ընթացքում նա ջահը ձեռքին վազել է Լյութոն քաղաքում:

«Ինձ այնքան լավ ընդունեցին, ինչն այս ամենը շատ ավելի ուրախալի դարձրեց: Սա մեծ պատիվ է ինձ համար. քչերին է բախտ վիճակվում վազել օլիմպիական ջահով: Ես բավականաչափ հաջողությունների եմ հասել կարիերայիս ընթացքում, բայց այս արարողությանը մասնակցելը բոլորովին այլ զգացողություն է»,- Հեմիլթոնի խոսքերն է մեջբերում BBC-ն:

1