Տոտի. Ռոմային համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստներ են հարկավոր

July 9, 2012 - 18:49
Տոտի. Ռոմային համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստներ են հարկավոր

«Ռոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտին կարծում է, որ հռոմեական թիմին նոր ֆուտբոլիստներ են անհրաժեշտ, որպեսզի այս մրցաշրջանում այն կարողանա արժանի պայքար մղել «Յուվենտուսի», «Միլանի» և «Ինտերի» հետ:

«Զդենեկ Զեմանի հետ աշխատելու փորձ ունեմ: Բայց այժմ շատ բան է փոխվել: Ես արդեն երեկվա երեխան չեմ, այլ փորձառու ֆուտբոլիստ եմ: Իմանալով` ինչպիսի խաղի կողմնակից է չեխ մասնագետը` կարող եմ ասել, որ նոր մրցաշրջանում մոտ 20 գոլ կխփեմ:

Մեր թիմը վատը չէ, սակայն «Յուվենտուսին», «Միլանին» և «Ինտերին» արժանի մրցակցություն ցույց տալու համար անհրաժեշտ է մի քանի նոր ֆուտբոլիստ ձեռք բերել: Անուններ չեմ տա, բայց «Ռոմային» համաշխարհային մակարդակի խաղացողներ են հարկավոր»,- Տոտիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

1