Կարլո Անչելոտի. Վերատին մեր ապագան է

July 9, 2012 - 18:09
Կարլո Անչելոտի. Վերատին մեր ապագան է

Ֆրանսիական «ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին շարունակում է պայքարել «Պեսկարայի» երիտասարդ ֆուտբոլիստ Մարկո Վերատիի համար։ Ֆրանսիական գերակումբը պատրաստ է նրա համար վճարել 12 մլն եվրո, չնայած, որ այդ ֆուտբոլիստը երբեք չի խաղացել Ա սերիայում։

«Փարիզում մենք երիտասարդ և փորձառու ֆուտբոլիստների կարիք ունենք։ Սա է պատճառոը, որ բանակցում ենք Վերատիի հարցով։ Նա իտալական ֆուտբոլի ամենատաղանդավոր խաղացողներից մեկն է և կարող է դառնալ մեր ակումբի ապագան», – ասել է իտալական երկու գրանդ ակումբների՝ «Միլանի» և «Յուվենտուսի» նախկին մարզիչը։ Այս ամսին հաղորդում է Football-Italia-ն։

Տեղեկացնենք նաև, որ Վերատիի համար պայքարում էին նաև «Յուվենտուսը» և «Նապոլին», սակայն նրանք չեն կարողացել համաձայնության գալ Իտալիայի Ա սերիայի նորեկի՝ «Պեսկարայի» հետ։

1