Հաջորդ շաբաթ Ռոբերտո Մանչինին նոր պայմանագիր կկնքի Մանչեսթեր Սիթիի հետ

July 9, 2012 - 18:04
Հաջորդ շաբաթ Ռոբերտո Մանչինին նոր պայմանագիր կկնքի Մանչեսթեր Սիթիի հետ

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին, այնուամենայնիվ, թիմի հետ միասին ժամանել է Ավստրիա: Այս մասին հայտնում է The Mirror-ը: Մինչ այս հաղորդվում էր, որ Մանչինին թիմի հետ չի մեկնել հավաքին, սակայն լուսանկարները հերքում են այս տեղեկությունները:

ESPN-ի տվյալներով՝ մոտակա օրերին իտալացին «քաղաքայինների» հետ կկնքի նոր երեքամյա պայմանագիր: Աղբյուրի տվյալներով՝ Մանչինիի աշխատավարձը կկազմի տարեկան 12,5 մլն եվրո:

Հիշեցնենք, որ այսօր տեղեկություն էր տարածվել, թե Մանչինին պայմանագիր է կնքել Ռուսաստանի ֆուտբոլային միության հետ, և դրա համար թիմի հետ չի մեկնել Ավստրիա

1