Պացինին կմնա Ինտերում. Մասիմո Մորատի

July 9, 2012 - 17:32
Պացինին կմնա Ինտերում. Մասիմո Մորատի

«Ինտերի» նախագահ Մասիմո Մորատին հայտարարել է, որ «ներաձուրիների» հարձակվող Ջամպաոլո Պացինին չի հեռանա ակումբից:

«Պացինին հրաշալի ֆուտբոլիստ է: Չի կարելի խաչ քաշել խաղացողի վրա անհաջող մրցաշրջանից հետո: Ջամպաոլոն միշտ ողջ ուժերը ներդնում է խաղադաշտում, և մենք դա գնահատում ենք: Նա կմնա «Ինտերում» ցանկացած պարագայում», – Մորատիի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում 27-ամյա Պացինին մասնակցել է 33 հանդիպման և դարձել է 5 գոլի հեղինակ:

1