Այս շաբաթ ձեռք կբերենք 1-2 ֆուտբոլիստի. Բրենդան Ռոջերս

July 9, 2012 - 16:51
Այս շաբաթ ձեռք կբերենք 1-2 ֆուտբոլիստի. Բրենդան Ռոջերս

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտարարել է, որ մինչ Հյուսիսային Ամերիկա շրջագայության մեկնելը ակումբը կարող է ձեռք բերել ևս մեկ ֆուտբոլիստի:

«Իհարկե, ֆուտբոլիստի համար լավ է, երբ նրան իր շարքերում ցանկանում է տեսնել «Լիվերպուլը»: Սակայն մենք առայժմ հասցրել ենք դիտարկել 3-4 ֆուտբոլիստների և այս շաբաթ նախատեսում ենք ձեռք բերել մեկ-երկու խաղացողի», – Ռոջերսի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ տեղեկություն էր տարածվել, թե «Լիվերպուլը» մոտ է «Ռոմայի» 21-ամյա հարձակվող Ֆաբիո Բորինիի ձեռքբերմանը:

1