Թերրին պնդում է, որ Անտոն Ֆերդինանդը սադրել է իրեն

July 9, 2012 - 18:38
Թերրին պնդում է, որ Անտոն Ֆերդինանդը սադրել է իրեն

Հուլիսի 9-ին վեսթմինթերյան շրջանային դատարանում սկսվել է «Չելսիի» ավագ Ջոն Թերրի դատավարությունը, ում մեղադրանք է ներկայացվել «ՔՊՌ»-ի պաշտպան Անտոն Ֆերդինանդի հասցեին ռասիստական արտահայտություններ անելու համար:

Լսումներին ժամանել է նաև Թերրին իր փաստաբանի հետ: Ֆուտբոլիստը դատարանում հայտարարել է, որ վիրավորել է Ֆերդինանդին, քանի որ վերջինս ծաղրել է իրեն արտաամուսնական կապեր ունենալու համար: Հիշեցնենք, որ Թերրին մեղադրվում էր իր նախկին թիմակից Ուեյն Բրիջի կնոջ՝ Վանեսա Պերոնսելի հետ սեռական կապեր ունենալու մեջ: Թերրին հերքում է, որ Ֆերդինանդի հասցեին ռասիստական արտահայտություններ է արել: Հետաքրքրիրն այն է, որ եթե ապացուցվի Թերրիի մեղքը, ապա նրան սպասվում է առավելագույնը 2,5 հազար ֆունտ ստերլինգի տուգանք:

Հիշեցնենք, որ Թերրիի և Ֆերդինանդի միջև միջադեպը տեղի է ունեցել անցած տարի հոկտեմբերի 23-ին Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումներից մեկի ժամանակ:

1