Արսենալը ցանկանում է երկարաձգել Կոսյելնիի պայմանագրի ժամկետը
Լոնդոնի «Արսենալը» բանակցություններ է սկսել թիմի 26-ամյա պաշտպան Լորան Կոսյելնիի հետ ֆուտբոլիստի պայմանագրի երկարաձգման հարցով: Չնայած որ ֆրանսիացու գործող պայմանագիրն ավարտվում է միայն 2014թ.-ին, լոնդոնյան ակումբի ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել այն ևս 3 տարով:
Հիշեցնենք, որ Կոսյելնին «Արսենալ» է տեղափոխվել 2010թ.-ին ֆրանսիական «Լորյանից»: Կանոնիրների կազմում ֆրանսիացի պաշտպանն անցկացրել է 85 խաղ և դարձել է 6 գոլի հեղինակ:


