Մասիմո Մորատին է որոշում՝ ում վաճառել, ում՝ ոչ. Անդրեա Ստրամաչոնի
«Ինտերի» գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչոնին մեկնաբանել է թիմի հարձակվող Ջամպաոլո Պացինիի խոսքերը, ով հայտարարել է, որ իր օրերն ակումբում հաշված են, քանի որ Մասիմո Մորատին որոշել է վաճառել իրեն:
«Եթե Պացինին այսպես է ասել, ուրեմն ինչ-որ պատճառներ է ունեցել: Բացի այդ, ակումբի նախագահը պատասխանատու է բյուջեի համար, ուստի նա իրավունք ունի որոշելու, թե ում վաճառի, ում՝ ոչ: Ես միայն մարզում եմ թիմը:
Դիտարկում ենք Դեստրոյին ձեռք բերելու հնարավորությո՞ւնը: Նա լավ հարձակվող է, ով հրաշալի դրսևորեց իրեն անցած մրցաշրջանում: Ավելին ասել չեմ կարող», – Ստրամաչոնիի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:


