Տարօրինակ է, երբ 11 տարվա մեջ առաջին անգամ չես վերադառնում Միլանելո․ Ֆիլիպո Ինձագի

July 9, 2012 - 16:07
Տարօրինակ է, երբ 11 տարվա մեջ առաջին անգամ չես վերադառնում Միլանելո․ Ֆիլիպո Ինձագի

Այսօրվանից Իտալիայի ուժեղագույն թիմերին մեկը՝ «Միլանը», սկսում է հաջորդ մրցաշրջանի նախապատարստական աշխատանքները։ Ուսումնամարզական առաջին հավաքին մասնակցելու համար այսօր արձակուրդից  ակումբի «Միլանելո» ռազմաբազա են վերադառնում ֆուտբոլիստները։ Ֆիլիպո Ինձագին առաջին անգամ վերջին 11 տարվա ընթացքում չի մասնակցի նախամրցաշրջանային հավաքին, քանի որ նա լքել է ակումբը։

«Ինձ համար այդ պահը միշտ յուրահատուկ էր, երբ վերադառնում էի «Միլանելո»՝ մասնակցելու առաջին մարզմանը։ Տեսնելով այնտեղ հավաքված երկրպագուներին, որոնք դարպասների ետևից աջակցում էին մեզ, ես նոր լիցքեր էի ստանում։ 11 տարի անց տարօրինակ զգացում ունեմ, քանի որ այնտեղ չեմ, և հիմա փորձում եմ ընտելանալ այս նոր զգացողությանը։ Ես ցանկանում եմ «Միլանում» բոլորին մաղթել հաջողություն, հատկապես՝ բոլոր այն խաղընկերներիս, ովքեր հենց նոր են սկսում մրցաշրջանը։ Ֆորցա Միլան…», – ասել է Ինձագին։ Այս մասին հաղորդում է Football-Italian-ն։

Հիշեցնենք, որ այս տարի բացի Ինձագիից Միլանը լքել են նաև Ալեսանդրո Նեստան, Ջենարո Գատուզոն, Կլարենս Զեեդորֆը, Մարկ վան Բոմելը, Ջանլուկա Ձամբրոտան։  Ներկայում Ինձագին որոշում է, թե որտեղ շարունակի կարիերան։ Տեղեկացնենք նաև, որ այժմ «Միանի» թիմն ամենաերիտասարդն է 2002/2003 մրցաշրջանից հետո։ Այն ժամանակ ֆուտբոլիստների միջին տարիքը կազմում էր 25.7, 2012/13 մրցաշրջանում այն կկազմի 27.18։

1