Նայե՛ք, թե ինչ ձուկ եմ բռնել․ Նադալ

July 9, 2012 - 18:19
Նայե՛ք, թե ինչ ձուկ եմ բռնել․ Նադալ

Այսօր իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Ուիմբլդոնի» երեկվա եզրափակչին, ինչպես նաև տեղադրել է ծովում այսօր բռնած հսկայական ձկան նկարը։

«Շնորհավորանքներս Ռոջերին հաղթանակի կապակցությամբ, իսկ Էնդիին՝ հոյակապ անցկացրած մրցաշարի համար։ Ես շարունակում եմ վերականգնվել (վնասվածքից – խմբ.) և, օգտվելով առիթից, գնացել էի ձկնորսության։ Նայե՛ք, թե ինչ ձուկ եմ բռնել», – գրել է Նադալն իր ֆեյսբուքյան էջում։

1