Ինյեստան ամուսնացավ (ֆոտոշարք, տեսանյութ)

July 9, 2012 - 10:23
Ինյեստան ամուսնացավ (ֆոտոշարք, տեսանյութ)

Երեկ կայացել է Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Եվրո 2012-ի լավագույն խաղացող, «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստայի հարսանեկան արարողությունը։ Նա զույգ է կազմել Աննա Օրտիսի հետ, ում հետ մի քանի տարի ընկերություններ էր անում։ Նրանք նույնիսկ ունեն դուստր՝ Վալերիա անունով։

Twitter-ի իր էջում Ինյեստան տեղադրել է մի նկար ու ստորագրել՝ «Ամուսնացա…»։ Արարողությանը ներկա էին նրա ֆուտբոլիստ ընկերները՝ Լիոնել Մեսսին, Իկեր Կասիլյասը, Չավին, Սամյուել Էտո’Օն և այլն։ Մարդիկ փողոցներում շարքեր կազմած ուղեկցում էին Թամարիտ քաղաքով անցնող հարսանեկան թափորը, ինչի կապակցությամբ Ինյեստայի թիմակիցը՝ Խերարդ Պիկեն Twitter-ում գրել էր․ «Ինյեստայի հարսանիքը, կարծես, Տուր դե Ֆրանսը լինի»։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

1