Գաբրիել Սարգսյանը 3-րդ հաղթանակն է տանում, Տիգրան Մամիկոնյանը պարտվեց
Հունաստանի Ռեթիմնո քաղաքում շարունակվում է շախմատի հեղինակավոր մրցաշարը, որին մասնակցում է 25 գրոսմայստեր: Արդեն տեղեկացրել ենք, որ Օլիմպիական չեմպիոն Գաբրիել Սարգսյանը (2685) մեկնարկային 2 պարտիաները հաղթանակով է ավարտել:
Այսօր կայացավ ևս մեկ տուր և Գաբրիելը 3-րդ անընդմեջ հաղթանակը տարավ: Հայաստանի 4-րդ ուժեղագույն գրոսմայստերը պարտության մատնեց ուկրաինացի Վիտալի Սիվուկին (2467) և վաստակած 3 միավորով 9 շախմատիստների հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Տիգրան Մամիկոնյանը 3-րդ տուրում սպիտակներով պարտություն կրեց սերբ Միսա Պապիից (2500) և իր ակտիվում ունի 1.5 միավոր:


