17-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը մահացել է խաղի ժամանակ

July 8, 2012 - 20:29
17-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը մահացել է խաղի ժամանակ

Երեկ ֆուտբոլային խաղի ժամանակ տեղի է ունեցել հերթական ողբերգական դեպքը։ Բրազիլական «Սան Բերնանդո» թիմի 17-ամյա ֆուտբոլիստ Արջունա Լուիս Վենուտո Ռամոսը, ով հայտնի է Պելե անունով, պորտուգալական պատանեկան թիմի հետ խաղի երկրորդ կեսում ընկել է խոտածածկին և կորցրել գիտակցությունը։ Այս մասին հաղորդում է ANSA գործակալությունը՝ հղում կատարելով CBN Radio Globo-ին։

Խաղադաշտում վայր ընկնելուց հետո նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ քիչ անց մահացել է։ Տեղի ոստիկանությունում հաղորդել են, որ երիտասարդն ունեցել է սրտի նոպա։ Դեպքից հետո խաղը դադարեցվել է։

1