Օլիմպիական կրակը մարեցին (ֆոտոշարք)
Երեկ լուրջ խնդիր է առաջացել Օլիմպիական կրակի փոխանցումավազքի ժամանակ։ Հունաստանից բերված սուրբ կրակն արդեն մի քանի շաբաթ է փոխանցումավազքով անցնում է Մեծ Բրիտանիայի տարածքով՝ գյուղից գյուղ, քաղաքից քաղաք։ Երեկ հերթը հասել է ռաֆթինգի երիտասարդական հավաքականին։ Նրանք պետք կրակով ջահը անցկացնեին մարզումների համար կառուցված արհեստական ջրանցքով։ Սակայն քամին այնքան ուժեղ է եղել, իսկ ջրի ցալտերն այնքան շատ, որ կրակը մարել է։ Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը։
Կազմակերպիչները փորձել են արագ փրկել իրավիճակը, նրանք կրկին վառել են ջահը, սակայն Օլիմպիական խաղերի կանոնններով՝ ջահը կարելի է վառել միայն Հունաստանից բերված կրակով։










