Ինքը` Ռոնալդուն պահանջեց իրացնել վերջին հարվածը. Նանի

July 7, 2012 - 12:00
Ինքը` Ռոնալդուն պահանջեց իրացնել վերջին հարվածը. Նանի

«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Նանին հայտարարել է, որ Իսպանիայի հետ Եվրո-2012-ի կիսաեզրափակչի հետխաղյա 11-մետրանոցների ժամանակ հենց ինքը` Կրիշտիանո Ռոնալդուն է պահանջել իրացնել վերջին` 5-րդ հարվածը:

«Չեմ կարծում, որ ինչ-որ անհամաձայնություն կամ սխալմունք է եղել: Կրիշտիանոն պահանջեց, որ ինքն իրացնի 5-րդ հարվածը:

Ես մարզչին ասացի, որ կընդունեմ նրա յուրաքանչյուր որոշումը: Ինձ համար դա խնդիր չէ: 11-մետրանոցը կախված է հաջողությունից, իսկ մենք արժանի չէինք նման կերպ պարտվել», – Նանիի խոսքերն է մեջբերում The Times of India-ն:

1