Առջևում Լավագույն մարզական ընտանիք-2012 մրցույթի եզրափակիչ փուլն է
Շարունակվում է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք-2012» մրցույթը:
Մրցույթի հիմնական նպատակներն են` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով ընտանեկան կապերի ամրապնդում և առողջ կենսակերպի արմատավորում, բնակչության ֆիզիկական դաստիարակության, ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար նպաստավոր պայմանների ստեղծում, բնակչության շրջանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի քարոզում, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ֆիզկուլտուրայի և սպորտի ուղղությամբ կատարվող աշխատանքների խթանում:
«Լավագույն մարզական ընտանի» մրցույթն անցկացվում է ընտանիքների միջև թիմը բաղկացած է 3 հոգուց. հայրը, մայրը և երեխան` անկախ սեռից:
«Լավագույն մարզական ընտանիք-2012» մրցույթը անցկացվել է երեք տարիքային խմբերով. 1-ին տարիքայինխումբ` 6-8 տարեկան երեխա ունեցող ընտանիքներ, 2-րդ տարիքային խումբ` 9-11 տարեկան երեխա ունեցողընտանիքներ, 3-րդ տարիքային խումբ` 12-14 տարեկան երեխա ունեցող ընտանիքներ:
Մրցույթն անցկացվում է սույն թվականի հունիս-հուլիս ամիսներին` 3 փուլով. 1-ին և 2-րդ փուլերը` նախնական, 3-րդ փուլը` եզրափակիչ:
1-ին փուլն անցկացվել է հունիսի 1-ից մինչև հունիսի 12-ն ընկած ժամանակահատվածում` ՀՀ-ի 48 քաղաքներում, Երևան քաղաքի 12 վարչական շրջաններում և ԼՂՀ-ի 8 վարչական շրջաններում (1-ին փուլի մրցումներիանցկացման համար տրվել է 3 օր):
2-րդ փուլն անցկացվել է հունիսի 17-ից մինչև հուլիսի 5-ը ընկած ժամանակահատվածում` Հայաստանի Հանրապետության մարզկենտրոններում, Երևան և Ստեփանակերտ քաղաքներում:
3-րդ` եզրափակիչ փուլի մրցումները անցկացվելու են 7 օրում` հուլիսի 8-ից 14-ը`Ծաղկաձորի գլխավորմարզահամալիրում:
Եթե 2004 թվականին` 1-ին անգամ, «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթին մասնակցել են 54 ընտանիք, 2005 թ.` 80, 2006 թ.` 86, 2007 թ.` 106, 2008 թ.` 126, 2009 թ.` 171, 2010 թ.` 347, 2011 թ.` 1.122 ընտանիք, ապա 2012 թվականին մրցույթի 1-ին փուլում մասնակցել է 1.475 ընտանիք` երեք տարիքային խմբերում:
«Լավագույն մարզական ընտանիք-2012» մրցույթի բյուջեն 69 միլիոն դրամ է, որից 51 միլիոն դրամընախատեսված է որպես պարգևատրման ֆոնդ, իսկ 18 միլիոն դրամը` կազմակերպչական աշխատանքների համար: Հիշեցման կարգով տեղեկացնեմ, որ 2004 թվականից մինչև 2009 թվականը «Լավագույն մարզական ընտանիք»մրցույթի բյուջեն 16 միլիոն դրամ է եղել, իսկ 2010 թվականին` 23 միլիոն դրամ:
«Լավագույն մարզական ընտանիք-2012» մրցույթի 1-ին փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված ընտանիքները համապատասխանաբար կստանան 60 000, 50 000 և 40 000 դրամ մրցանակ: 2-րդ փուլում նույն տեղերը գրաված ընտանիքները կարժանանան 150 000, 130 000 և 100 000դրամ մրցանակների, ինչպես նաև 6 մրցաձևերում 1-ին տեղ գրաված ընտանիքները կարժանանան 20.000-ական դրամմրցանակների:
Մրցաշարի 3-րդ` եզրափակիչ փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված ընտանիքները կստանան համապատասխանաբար 500 000, 400 000 և 300 000 դրամ, ինչպես նաև 6 մրցաձևերում 1-ին տեղ գրավածընտանիքները կարժանանան 100.000-ական դրամ մրցանակների: ՀԱՕԿ-ի նախագահի կողմից երեք տարիքայինխմբերից ամենակրտսեր մասնակիցները կպարգևատրվեն 100.000-ական դրամով:
Մրցումներն անցկացվում են 6 մրցաձևերում` թենիսի գնդակի նետում, բասկետբոլի գնդակի նետում, պարանիձգում, 30մ խաղային փոխանցումավազք, 80մ խաղային փոխանցումավազք, հեռացատկ:


