Եվրո 2012-ի ընթացքում Պոզնան քաղաքի օդանավակայանը ռեկորդ է սահմանել

June 27, 2012 - 18:09
Եվրո 2012-ի ընթացքում Պոզնան քաղաքի օդանավակայանը ռեկորդ է սահմանել

Հունիսի 19-ին լեհական Պոզնան քաղաքի «Լավիցա» օդանավակայանը սպասարկել է ավելի քան 11,3 հազար ուղևորների և ընդունել է 169 ավիաչվերթ մեկ օրվա ընթացքում: Սա նոր ռեկորդ է օդանավակայանի համար: Մեկ օր առաջ այս քաղաքում տեղի էր ունեցել Եվրո 2012-ի խմբային փուլի Իտալիա – Իռլանդիա հանդիպումը:

«Հունիսի 15-ին մենք սպասարկել ենք 9277 ուղևորների, իսկ 19-ին՝ արդեն 11369», – հայտնել է օդանավակայանի տնօրեն Մարիուշ Վյատրովսկին:

Վերակառուցման շնորհիվ «Լավիցան» մեկ ժամում կարող է սպասարկել 1,9 հազար ժամանող և 1,1 հազար մեկնող ուղևորների: Առաջնության ընթացքում Պոզնան են այցելել մոտ 70 հազար իռլանդացիներ, 40 հազար խորվաթներ և 15 հազար իտալացիներ:

1