Բարսելոնան և Վալենսիան համաձայնության են եկել Խորդի Ալբայի տրանսֆերի հարցով

June 27, 2012 - 17:08
Բարսելոնան և Վալենսիան համաձայնության են եկել Խորդի Ալբայի տրանսֆերի հարցով

«Բարսելոնան» և «Վալենսիան» համաձայնության են եկել Իսպանիայի հավաքականի պաշտպան Խորդի Ալբայի՝ կատալոնյան ակումբ տեղափոխության հարցով: Այս մասին հայտնում է Onda Cero-ն: Աղբյուրի տվյալներով՝ տրանսֆերը պաշտոնապես կձևակերպվի մոտակա օրերին:

Հիշեցնենք, որ ակումբերը երկար ժամանակ համաձայնության չէին գալիս ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքի շուրջ: «Վալենսիան» Ալբայի դիմաց պահանջում էր 18 մլն եվրո, իսկ «Բարսան» չէր պատրաստվում վճարել 11 մլն եվրոյից ավել գումար:

1