Կարծում եմ` Ալբան ցանկանում է տեղափոխվել Բարսա. Ռոսել
«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը խոսել է «Վալենսիայի» պաշտպան Խորդի Ալբային գնելու գործընթացի մասին:
«Դեռ համաձայնության չենք եկել: Բանակցությունները շարունակվում են, տեսնենք, գուցե մեզ հաջողվի պայմանավորվել:
Իսկ ինչ վերաբերում է Ալբային, ապա կարծում եմ, որ նա ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»», – Ռոսելի խոսքերն է մեջբերում Tuttomercatoweb.com-ը:


