Վերտոնգենը կարող է մնալ Այաքսում

June 27, 2012 - 13:52
Վերտոնգենը կարող է մնալ Այաքսում

«Այաքսի» պաշտպան Յան Վերտոնգենը կարող է կարիերան շարունակել ամստերդամյան ակումբում, եթե ակումբին այդպես էլ չհաջողվի համաձայնության գալ «Տոտենհեմի» հետ: Հաղորդում է ESPN-ը:

«Ես մտածում էի, որ 2 կողմերին կհաջողվի համաձայնության գալ: Ցավալի է, որ նման իրադրություն է ստեղծվել: Ես դեռ հույս ունեմ, որ ակումբներն իմ տրասֆերի շուրջ համաձայնության կգան:

Իհարկե, ես մեկ առավելություն ունեմ: «Այաքսի» գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը հիանալի մասնագետ է, ով լավ ծանոթ է իմ հնարավություններին: Ես խաղում եմ կայուն, ուժեղ թիմում: Ինչո՞ւ «Այաքսի» հետ 3-րդ անընդմեջ չեմպիոնությունը չնվաճեմ», – ասել է Վերտոնգենը:

1