Բրազիլացի հայտնի վոլեյբոլիստուհին` Playboy-ում
Բրազիլացի հայտնի վոլեյբոլիստուհի Մարի Պարաիբան համարձակ քայլի է դիմել` նկարահանվելով հանրահայտ Playboy ամսագրի համար:
«Սկզբում ինձ անհարմար էի զգում: Ինձ համար շատ դժվար է մերկանալ տեսախցիկի առաջ: Սակայն նկարահանող խմբի աշխատակիցներն իրենց պրոֆեսիոնալի պես դրսևորեցին և ես հետզհետե սկսեցի ինձ վստահ զգալ», – Մարիի խոսքերն է մեջբերում Gazeta.ru-ն:
Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն` վոլեյբոլիստուհին մերկանալու համար 250 հազար դոլար է ստացել, ինչը նրան այս պահին շատ անհրաժեշտ էր, քանի որ Պարաիբան ներկայումս մնացել է առանց ակումբի և դեռ չի կողմնորոշվել, թե որտեղ է շարունակելու իր կարիերան:


