Մեսսին պապարացիներից հանգիստ չունի նաև արձակուրդի ժամանակ (լուսանկարներ)
Ինչպես գրում է Gazeta.ru կայքը, հղում կատարելով Ole-ին, Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հանգիստն անցկացնում է Մայամիում։ Ինչպես մենք արդեն տեղեկացրել էինք, հունիսի 22-ին Մեսսին մասնակցել է World Soccer Tour-ին, որից հետո մնացել է ամերիկյան այս քաղաքում։
Նշվում է, որ Մեսսին հանգստանում է ընդհանուր լողափերում՝ արևահարվելով տեղի բնակիչների հետ։ Այստեղ էլ պապարացիները հանգիստ չեն տալիս հայտնի ֆուտբոլիստին։






