Յուվենտուսը կրկին մտադիր է ձեռք բերել Բրունու Ալվեշին

June 17, 2012 - 11:59
Յուվենտուսը կրկին մտադիր է ձեռք բերել Բրունու Ալվեշին

«Յուվենտուսի» ղեկավարությունը վերադարձել է Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» և Պորտուգալիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Բրունու Ալվեշին գնելու տարբերակին: Ինչպես հայտնում է Sky Sports-ը:

«Յուվենտուսը» մտադիր է գործարքն իրականցնել արդեն առաջիկա ամռանը:

Նշենք, որ մեկ տարի առաջ իտալական ակումբը փորձ կատարեց պորտուգալացուն փոխանակել Լեոնարդո Բոնուչիի հետ, սակայն կողմերին այդպես էլ չհաջողվեց վերջնական համաձայնության գալ: Այս անգամ թուրինցիները կփորձեն գնել Ալվեշի տրանսֆերը, կամ նրան հավելավճարով փոխանակել թիմի սերբ կիսապաշտպան Միլոշ Կրասիչի հետ:

1