Լուսիոն կարող է տեղափոխվել Ֆեներբահչե

June 17, 2012 - 11:00
Լուսիոն կարող է տեղափոխվել Ֆեներբահչե

«Ինտերի» բրազիլացի պաշտպան Լուսիոն կարող է հայտնվել թուրքական «Ֆեներբահչեում»: Հաղորդում է Sport Milliyet-ը:

«Դեռ այն ժամանակ, երբ ես հանդես էի գալիս Բրազիլիայում, առաջարկ ստացա «Ֆեներբահչեից»: Եթե ինձանից կախված լինի, ապա, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվեմ թուրքական ակումբ, սակայն առանց «Ինտերի» հետ համաձայնության գալու` դա հնարավոր չէ», – ասել է Լուսիոն:

Նշենք, որ նախորդ մրցաշրջանում բրազիլացին իտալական ակումբի կազմում մասնակցել է 34 հանդիպման` դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

1