Սթարիջը ցանկանում է հեռանալ Չելսիից

June 17, 2012 - 10:38
Սթարիջը ցանկանում է հեռանալ Չելսիից

«Չելսիի» հարձակվող Դանիել Սթարիջը մտադիր է տեղափոխվել այլ ակումբ: Հայտնում է The Daily Mirror-ը:

22-ամյա ֆուտբոլիստը մեղադրում է թիմի նոր գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոյին իր` Եվրո-2012-ին մասնակցող Անգլիայի հավաքականի կազմում չընդգրկվելու մեջ:

Սթարիջի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը», «Տոտենհեմը» և «Լիվերպուլը»: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 17 միլիոն եվրո:

Նշենք, որ նախորդ մրցաշրջանում Սթարիջը «Չելսիի» կազմում 30 հանդիպման է մասնակցել` դառնալով 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

1