Լյով. Դանիայի հետ շատ կոշտ ու ծանր խաղ է լինելու

June 17, 2012 - 10:19
Լյով. Դանիայի հետ շատ կոշտ ու ծանր խաղ է լինելու

Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը Դանիայի հետ առաջիկա խաղից առաջ հանդիպել է լրագրողներին:

«Մենք դեռ փլեյ-օֆֆում չենք: Սա շատ կոշտ ու ծանր խաղ կլինի մի հավաքականի հետ, որը նույնպես հույս ունի, որ կշարունակի պայքարը: Նրանք, ովքեր Դանիային ետնապահ էին համարում մրցաշարից առաջ, սխալվել են: Մենք միշտ գիտեինք, որ Դանիան լուրջ սպառնալիք է ներկայացնելու: Նրան թերագնահատելու մասին խոսք անգամ լինել չի կարող: Մեր խաղացողներից ոչ մեկը հանգիստ չի ստանա: Եթե լինեն էլ փոփոխություններ, ապա դրանք ուղղված կլինեն վաղվա խաղը լավացնելուն», – Լյովի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 17-ին Եվրո 2012-ի B խմբում կհանդիպեն Դանիայի և Գերմանիայի, ինչպես նաև Պորտուգալիայի և Հոլանդիայի հավաքականները, խաղերի մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22։45-ին։

1