Նալբանդյանը վերջին 10 տարվա ընթացքում առաջին անգամ դուրս եկավ խոտածածկվով մրցաշարի եզրափակիչ

June 16, 2012 - 21:15
Նալբանդյանը վերջին 10 տարվա ընթացքում առաջին անգամ դուրս եկավ խոտածածկվով մրցաշարի եզրափակիչ

Արգենտինացի թենիսիստ Դավիդ Նալբանդյանն այսօր Լոնդոնի AEGON Championships տղամարդկանց թենիսի մրցաշարի կիսաեզրափակիչում հանդիպել էր բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին։ Նալբանդյանը երկու սեթում առավելության է հասել բուլղարացու նկատմամաբ՝ հաղթելով մրցակցին երկու սեթում միևնույն 6։4 հաշվով։ Եզրափակիչում Նալբանդյանը կհանդիպի Խորվաթիան ներկայացնող Մարին Չիլիչի հետ, ով մյուս կիսաեզրափակիչ խաղում հաղթել է ամերիկացի Սեմ Կուերիին՝ 6։3, 3։6, 6։3 հաշվով։

Եզրափակչում հանդես գալը մեծ ձեռքբերում է Դավիդ Նալբանդյանի վերջին տարիների կարիերայի ընթացքում։ Ինչպես Twitter-ի իր էջում գրում է The Times-ի լրագրող Նիլ Հարմենը, վերջին 10 տարվա ընթացքում Նալբանդյանն առաջին անգամ դուրս եկավ խոտածածկով մրցաշարի եզրափակիչ։ Վերջին անգամ Դավիդը նման հաջողության էր հասել 2002թ.-ին, երբ խաղացել էր «Ուիմբլդոնի» եզրափակիչում։

Տեղեկացնենք, որ AEGON Championships մրցաշարն անցկացվում է խոտածածկի վրա, մրցանակային հիմնադրամը կազմում է 664 հազար եվրո։

1