Ովքե՞ր են Եվրո 2012-ի ամենաարդյունավետ ֆուտբոլիստները

June 16, 2012 - 13:28
Ովքե՞ր են Եվրո 2012-ի ամենաարդյունավետ ֆուտբոլիստները

Երեկ ավարտվեց Եվրո 2012-ի խմբային փուլի 2-րդ տուրը, որից հետո ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրեց մրցաշարի ամենաարդյունավետ ֆուտբոլիստների ցանկը:

Այսպիսով, 2-րդ տուրից հետո Castrol Index հաշվարկի արդյունքում ամենաարդյունավետ ֆուտբոլիստը Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Ալան Ձագոևն է, ում կատարած 6 հարվածից 5-ը եղել է մրցակիցների դարպասներին, իսկ դրանցից 3-ն ավարտվել են գոլով:

3-ական գոլ են խփել նաև Գերմանիայի հավաքականի հարձակվող Մարիո Գոմեսն ու խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչը, բայց նրանք տեղ չեն գտել լավագույն 5-յակում, որն ունի հետևյալ տեսքը.

Տ Անուն Երկիր Գործակից
1 Ալան Ձագոև Ռուսաստան 9.66
2 Անդրեյ Շևչենկո Ուկրաինա 9.58
3 Զլատան Իբրահիմովիչ Շվեդիա 9.51
4 Դավիդ Սիլվա Իսպանիա 9.45
5 Կլաուդիո Մարկիզիո Իտալիա 9.39
1