Էնդրյուս. Մեր երկրպագուները լավագույնն են աշխարհում (տեսանյութ)

June 15, 2012 - 9:03
Էնդրյուս. Մեր երկրպագուները լավագույնն են աշխարհում (տեսանյութ)

Իռլանդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Քեյթ Էնդրյուսը մեկնաբանել է Իսպանիայի հետ հանդիպումը, որն ավարտվել է իռլանդացիների՝ 0։4 հաշվով ջախջախիչ պարտությամբ։

«Մենք աշխատում էինք չկրկնել անցած հանդիպման ժամանակ թույլ տրված սխալները, բայց այսօրվա մրցակիցը մեզանից մի գլուխ բարձր էր: Շատ դժվար էր ինչ-որ բան ձեռնարկել Իսպանիայի դեմ: Կցանկանայի նաև անդրադառնալ մեր երկրպագուներին: Դա մի անհավանական բան էր. մենք 0:4 հաշվով պարտվում էինք, բայց նրանք շարունակում էին քաջալերել մեզ ամբողջ ուժող: Մեր երկրպագուները լավագույնն են աշխարհում: Ցավոք սրտի, չկարողացանք ուրախացնել նրանց և գրավել իսպանացիների դարպասը», – ասել է Էնդրյուսը։ Այս մասին հաղորդում է Sky Sports-ը։

Շատ լրատվամիջոցներ անդրադարձել են Իսպանիա – Իռլանդիա խաղի վերջնամասում իռալնդացի երկրպագուների «ներկայացմանը», երբ մի քանի հազար մարդ անդադար երգում էր մինչև եզրափակիչ սուլիչը։

1