Պորտուգալիան պարտվում է Թուրքիային. Ռեալի ֆուտբոլիստները ձախողվեցին (տեսանյութ)

June 3, 2012 - 0:42
Պորտուգալիան պարտվում է Թուրքիային. Ռեալի ֆուտբոլիստները ձախողվեցին (տեսանյութ)

Կայացավ հերթական ընկերական հանդիպումը: Պորտուգալիայի հավաքականը սեփական հարկի տակ 1:3 հաշվով անակնկալ պարտություն կրեց Թուրքիայից:

Հանդիպման 35-րդ րոպեին հաշիվը բացեց Թուրքիայի հավաքականի և «Թուլուզի» հարձակվող Ումութ Բուլութը: 52-րդ րոպեին նույն Բուլութը կրկնապատկեց այն: 5 րոպե անց Նանին հաշիվը դարձրեց 1:2:

65-րդ րոպեին Մադրիդի «Ռեալի» և պորտուգալացիների առաջատար Կրիշտիանո Ռոնալդուն 11 մետրանոց նշակետից չկարողացավ հավասարեցնել հաշիվը. Վոլկան Դեմիրելը նրա հարվածից հետո ետ մղեց գնդակը, իսկ 88-րդ րոպեին «արքայական» ակումբի մեկ այլ ֆուտբոլիստ` Պեպեն դարձավ ինքնագոլի հեղինակ:


1